Axios պարբերականի թղթակից Բարաք Ռավիդը նշել է իր կարծիքով առավել հավանական թեկնածուներին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ Անդրեյ Երմակի աղմկալի պաշտոնաթողությունից հետո։
Նրա կարծիքով՝ այդ կարեւոր պաշտոնում կարող են նշանակվել երեք թեկնածուներ՝ պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը, առաջին փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը եւ Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
«Ուկրաինացի պաշտոնյաների կարծիքով՝ Ֆյոդորովը կարող է դառնալ նաեւ պաշտպանության նախարար կադրային փոխատեղումների արդյունքում»,- նշել է Ռավիդը։
Հիշեցնենք, որ Երմակը հրաժարական է տվել երեկ՝ նոյեմբերի 28-ին, հակակոռուպցիոն մարմինների խուզարկություններից հետո։
The New York Post պարբերականի հարցազրույցում նա իր վրդովմունքն է հայտնել կատարվածի առնչությամբ եւ հայտնել, որ գնում է ճակատ։





























