Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը առաջին անգամ հեռախոսով խոսել է բանակի գնդապետի հետ, որը զբաղեցրել է Մադագասկար պետության ղեկավարի պաշտոնն այն բանից հետո, երբ զինվորականները տապալեցին նրա նախորդին՝ խոստանալով Ֆրանսիայի աջակցությունը նախկին ֆրանսիական գաղութի քաղաքական անցման հարցում, տեղեկացրել է AFP-ն։
Գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան իշխանությունը զավթեց Անդրի Ռաձուելինայից «Z սերունդ» շարժման գլխավորած բողոքների ֆոնին, շարժումը դժգոհ էր էլեկտրաէներգիայի մշտական անջատումներից եւ Հնդկական օվկիանոսի կղզեպետության տնտեսական լճացումից։
Հոկտեմբերին Ռանդրիանիրինան կառավարություն նշանակեց, որի կազմի մեջ մտան ծանոթ անձինք կղզու քաղաքական էլիտայից, ինչը մտահոգություններ առաջացրեց այն բանի հետ կապված, որ երիտասարդ ընդվզողների կոչերը՝ ամեն բան մաքուր էջից սկսելու վերաբերյալ, Ռաձոելինայի տապալումից հետո կարող են անտեսվել։
Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ Ռանդրիանիրինային առաջարկել է «Ֆրանսիայի աջակցությունը», հայտնել է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը։
«Մակրոնը ողջունել է ազգային խորհրդակցությունների, մի շարք բարեփոխումների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, եւ ընտրությունների կազմակերպման մասին հայտարարությունը ողջամիտ ժամկետում»,- ավելացրել է ներկայացուցիչը։
Մակրոնը նաեւ խնդրել է Ռանդրիանիրինային «ներգրավել երիտասարդության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տարբեր գործընթացներում եւ առաջարկել Ֆրանսիայի աջակցությունը՝ նրանց օգնելու համար, իր միջազգային գործընկերների հետ համատեղ»,- ասել է ներկայացուցիչը։
Ռաձոելինան, որը նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, բողոքի ցույցերից հետո փախել է կղզուց։
Ռանդրիանիրինան որպես նախագահ երդվել է հոկտեմբերին՝ զինվորական համազգեստը փոխարինելով կոստյումով։





























