Փետրվարի 2-ին`ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 64-ամյա Հովհաննես Բարսեղյանի  դին: