Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում անցկացվող «Սահանդ 2025» զորավարժությունները նպատակ ունեն պայքարել ահաբեկչության դեմ և ներառում են հինգ երկիր, իսկ մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 13-14 երկիր, հաղորդում է իրանական Irna գործակալությունը։

Նա նշել է, որ զորավարժությունները ցույց են տալիս Իրանի տրամադրվածությունն ահաբեկչությանը համակարգված, բազմակողմանի արձագանքելուն՝ սպառնալիք, որն իր միջազգային բնույթի պատճառով ոչ մի երկիր ի վիճակի չէ միայնակ հաղթահարելու։

Բաղային հույս է հայտնել, որ նման համագործակցությունը կընդլայնվի այլ ոլորտներում, ներառյալ՝ միջազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարում։