Ոստիկանության ծառայողները, փետրվարի 2-ի երեկոյան, Երեւանի Կիեւյան փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել Ուզբեկստանի քաղաքացի, 38-ամյա Օքսաննա Մակովոզիին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Կատարվում է քննություն:




























