ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների է գնում միայն խորհրդարանում բացարձակ մեծամասություն ունենալու նպատակով: Այս մասին այսօր` փետրվարի 3-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն: Թե’ խորհրդարանական, թե’ նախագահական ընտրությունները ՀՀԿ-ի համար մեկ գործընթաց են»,-ասաց նա:
Մելիքյանի խոսքով, ՀՀԿ-ն ընտրությունների է գնում նաեւ հաջորդ` նախագահական ընտրություններին ավելի ակտիվ նախապատրաստվելու, այդ ընտրություններին իրենց թեկնածուով` նախագահ Սերժ Սարգսյանով գնալու եւ հաղթելու նպատակով:




























