Կառավարության նիստի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը 10 ամսվա ընթացքում ավելի քան 18 տրիլիոն դոլարի ներդրումային պարտավորություններ է ապահովել երկրում։

Թրամփը միաժամանակ նշել է, որ իր նախորդի՝ Ջո Բայդենի չորս տարվա կառավարման ամբողջ ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 1 տրիլիոն դոլարից էլ պակաս։

«Մեկ տարի առաջ մեր երկիրը մեռած էր։ Եվ շատ տիկնայք ինձ ասում էին, որ մենք մեռած երկիր ունեինք։ Հիմա մենք ունենք աշխարհի «ամենաթեժ» երկիրը։ Դա ճիշտ է։ Աշխարհի ամենաթեժ երկիրը։ Հապա մի պատկերացրեք»,- նշել ԱՄՆ նախագահը։