Քուվեյթի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմադիր իսլամիստները: Այսօր հրապարակված արդյունքների համաձայն, նրանք ստացել են խորհրդարանի 50 տեղերից 34-ը:
Ընտրություններին մասնակցել են ավելի քան 400 հազար բնակիչներ, ներառյալ` կանայք, որոնք իրավունք են ստացել մասնակցելու եւ թեկնածուներ առաջադրելու միայն 2005թ.:
Այդուհանդերձ, քվեարկության արդյունքում ոչ մի կին չի անցել խորհրդարան:
Նախորդ խորհրդարանը ցրվել էր դեկտեմբերի 6-ին: Դրանից առաջ հրաժարական էր ներկայացրել կառավարությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























