Կամբոջայի ռազմական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել «Թուոլ սլենգ» բանտի նախկին բանտապետին, որը մեղավոր է ճանաչվել 1975-1979թթ. կարմիր կհմերների իշխանության օրոք 15 հազար բանտարկյալների մահվան մեջ:

Կանգ Կեն Լեուն` Ընկեր Փչան մականունով, 2010 թվականին ռազմական դատարանի կողմից դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, սակայն  Վերաքննիչ դատարանը նման պատիժը շատ մեղմ է համարել բանտապետի համար:

Հազարավոր բանտարկյալների մահվանից բացի` բանտապետը մեղավոր է ճանաչվել նաեւ ռազմական եւ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ: Նոր դատավճիռը քննարկման ենթակա չէ:

Մեղադրյալը, որն իր մեղքը ճանաչել է հենց դատավարության սկզբից` 2009 թվականին, դատավճռին շատ հանգիստ է արձագանքել:

Այն բանտի պետի փաստաբանները, որտեղ բանտարկված  են եղել Փոլ Փոթի վարչակարգի հակառակորդները, պնդել են, որ Կանգ Կեկ Լեուն միայն հրամաններ է կատարել: 2011 թվականին նրանք դատարանից խնդրել էին ներում շնորհել իրենց պաշտպանյալին, սակայն մերժվել էին: 

«Թուոլ սլենգ» բանտը, որը հայտնի է նաեւ որպես S21, հիմնադրվել է Թուոլ Սվեյ Փրեյ ուսումնական հաստատության շենքում` 1975 թվականին կարմիր կհերների իշխանության գալուց հետո: Այնտեղ պահվում էին Փոլ Փոթի վարչակարգի թշնամիները: Ըստ դատական նյութերի` 15 հազար բանտարկյալներից ազատության մեջ են միայն 12 մարդ: 

Կանկ Կեկ Լեուն հանձնվել է ոստիկանությանը 1999 թվականին այն բանից հետո, երբ նրան ճանաչել է բրիտանական լրագրողը: Մինչ այդ շուրջ 20 տարի նա թաքնվել է Կամբոջայի հյուսիսի ջունգլիներում, գրում է Lenta.ru-ն: