Ռոք երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը եւ ռեժիսոր Վալերի Տոդորովսկին միացել են Ռուսաստանի նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի վստահված անձանց ցանկին:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Պրոխորովի վստահված անձ են դարձել երգչուհի Ալլա Պուգաչեւան, լրագրող Ալեքսանդր Լյուբիմովը, դերասան Լեոնիդ Յարմոլնիկը, գրող Վիկտոր Երոֆեեւը եւ այլք:
Ընդ որում, Պուգաչեւան ցանկում ներկայացված է ոչ թե որպես երգչուհի, այլ` անհատ ձեռներեց:




























