Եգիպտոսում այսօր` փետրվարի 3-ին, ամերիկյան երկու զբոսաշրջիկների են առեւանգել:
Ըստ առկա տվյալների, ամերիկուհիներին առեւանգել են Սինայում, Սանտ-Կատրին վանքի շրջանում, որը գտնվում է առողջարանային Շարմ-էլ-Շեյխ քաղաքից 220 կմ հեռավորության վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ալ-Ահրամ» կայքը:




























