Բրիտանիայի էներգետիկայի եւ եղանակի փոփոխության հարցերով նախարար Քրիս Հյունն այսօր` փետրվարի 3-ին, հրաժարական է տվել` ոստիկանության հետ սկանդալային պատմությունից հետո:

Բանն այն է, որ Հյուսը մեղադրվել է ճանապարհին արագության գերազանցման համար, սակայն ոստիկանությանը հայտնել է, թե ղեկին իր կինն է եղել` Վիկի Պրայսը:

Դա տեղի է ունեցել դեռ 2003թ., երբ նա Եվրախորհրդարանի պատգամավոր էր: Քաղաքական գործիչը կնոջ հետ վերադառնալիս է եղել Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանից, երբ նրա մեքենան կանգնեցրել են ոստիկանները: Հյունն ասել է, թե մեքենան վարել է կինը, վերջինս հաստատել է ամուսնու խոսքը եւ տուգանվել:

Հյունի կինը 2010թ. հունիսին ամուսնալուծվելուց հետո այդ մասին պատմել է The Sunday Times թերթին: Հրապարակումը հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Գործչին եւ նրա կնոջը մեղադրել են քրեական հանցագործություն կատարելու մեջ, որի համար Բրիտանիայում պատժում են ցմահ բանտարկությամբ: Ժամանակակից բրիտանական պատմության ընթացքում որեւէ գործչի նման ծանր մեղադրանք չի առաջադրվել, գրում է Lenta.ru-ն: