Ֆրանսիայի նախագահի հրամանագրով ֆրանսիական դիմադրության վետերան, Մանուշյանի խմբի անդամ  Արսեն Ճագարյանը պարգեւատրվել է պատվավոր լեգեոնի սպայի կոչմամբ:

Արսեն Ճագարյանը Միսաք Մանուշյանի հրամանատարությամբ կռված հայտնի միջազգային խմբի միակ ողջ մնացած մասնակիցն է, որը մասնակցել է նացիստական զավթիչների դեմ ֆրանսիական դիմադրողական մարտերին, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն: Խմբի քսաներկու անդամները գերմանացիների կողմից  ձերբակալվել  եւ  1944թ. եւ դատապարտվել, սակայն Ճագարյանին հաջողվել է խուսափել կալանքից:

2005թ. Արսեն Ճագարյանը արժանացել է պատվավոր լեգեոնի ասպետի շքանշանի: