Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու մասին բազմամիլիոնանոց հայցի մի քանի ամիս շարունակվող քննությունը փակուղի է մտել. 13 500 հայցերից 1700-ը չեն կարողանում գտնել, գրում է  «Asbarez»-ը` վկայակոչելով  «Glendale News Press»-ը:

Փաստաբան Ռոման Զիլբերֆելդը հայտարարել է, որ 1766 հայց չի գտնվել այն բանից հետո, երբ փաստաթղթերի 41 արկղ փաստաբանների գրասենյակից տարել են չեզոք տարածք` Լոս Անջելեսի «Loyola Law School» իրավունքի դպրոց: Արդյունքում 10 արկղ անհետացել է:

Զիլբերֆելդը պնդում է, որ փոխհատուցման հիմնադրամի ադմինիստրատոր  Պերսահ Կարտալյանը տեղափոխել է արկղերը:  Ավելի վաղ, երկու կողմերն էլ պայմանավորվել էին, որ բոլոր հայցերը լայն աուդիտի կենթարկվեն:

Նշենք, որ հաջորդ լսումը նշանակված է ապրիլի 2 –ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ամերիկացի դաշնային դատավորը զոհերի փոխհատուցման հիմնադրամի հաշվապահական հաշվետվություններում անհապատասխանությունների հարցով փաստաբաններին երկու շաբաթ էր տվել` քննարկելու համար համաձայնագրի տարբերակ կամ դատարանի հրամանով լայն աուդիտի ենթարկվել: