Սերբիայի եւ Խորվաթիայի նախագահներ Բորիս Թադիչը եւ Իվո Յոսիպովիչը, ովքեր փետրվարի 3-ին մասնակցել են Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյի մոտակայքում գտնվող Յահորինա լեռան ոչ պաշտոնական տարածաշրջանային գագաթաժողովին, Բալկանների անբարենպաստ եղանակի պատճառով չեն կարողանում հայրենիք վերադառնալ:
Արդեն երկրորդ օրը չդադարող ձյունը տրանսպորտային երթեւեկության լուրջ խաթարումներ է առաջացրել: Շատ ճանապարհներ անանցանելի են:
Սարաեւոյի միջազգային օդանավակայանում չվերթների մի մասը հետաձգվել է:
Ձնածածկույթի թիվը որոշ շրջաններում հասնում է 50 սմ-ից մեկ մետրի: Շատ բնակավայրեր արդեն մի քանի օր է շրջափակված են:
Իրավիճակը բարենպաստ չէ նաեւ Սերբիայում ու Խորվաթիայում: Սերբիայի 26 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված: Խորվաթիայում փոթորկաբեր քամու պատճառով, որի արագությունը հասնում է 150 կմ/ժ, լիովին դադարեցվել է նավագնացությունը: Բացի այդ, տասնյակ ավտոբուսային երթուղիներ դադարեցվել են:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Բալկանյան թերակղզու երկրների հազարավոր մարդիկ կտրված են արտաքին աշխարհից:




























