Թերթը գրում է, որ Հայաստանի 917 համայնքներից մշակույթի տներ կան ընդամենը 854-ում, որոնցից ընդամենը մոտ 450 է գործում, այն էլ մասամբ: «Փաստ է, որ գյուղական համայնքային մշակույթի տների դռները բացվում են նախընտրական քարոզարշավից քարոզարշավ, որտեղ քաղաքական կուսակցությունները իրենց հանդիպումներն են կազմակերպում:

Արդեն քանի անգամ է «Օրինաց Երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրերում բարձրացնում է գյուղական մշակույթի տների եւ գրադարանների ներկա վիճակի հարցը, որ իշխանության գալով կլուծի այդ խնդիրը:

Սիսիանի գյուղերից մեկում «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում, զայրույթը չզսպելով, գյուղացիներն ասել են. «ՕԵԿ է, ինչ է: Հիմա ինչ է ուզում: Այս անգամ էլ է փորձելու խաբել ժողովրդին, թե իշխանության գալով, լուծելու է գրադարանների, ակումբների և, հատկապես, ավանդների հարցը: Չենք հավատում»,- գրում է «Երկիր»-ը: