Փետրվարի 3-ին եգիպտական Սուեց քաղաքում վեց մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել են այսօր առավոտյան, քաղաքային հիվանդանոցից:
Տուժածների թիվը հասնում է 150-ի, նրանցից 54-ը վիրավորվել է ռետինե փամփուշտներից: Մի քանի վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Բացի այդ բժիշկները արցունքաբեր գազից տուժած մի քանի հարյուր մարդու օգնություն են ցուցաբերել:
Անկարգությունները Սուեցում սկսվել էին փետրվարի 1-ին Պորտ-Սաիդ քաղաքում ֆուտբոլային երկրպագուների ծեծկռտուքից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 74 եւ վիրավորվել 300-ից ավելի մադր: Իշխանությունների անգործության դեմ բողոքող քաղաքացիները փորձել են գրոհել ոստիկանության տեղական վարչությունը: Իրավիճակը քաղաքում ծանր է մնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























