Այսօր` փետրվարի 4 -ին Ռուսաստանի մայրաքաղաքում միանգամից 4 հանրահավաք կանցակացվի, որոնց ընդհանուր առմամբ կարող է մինչեւ հարյուր հազար մարդ մասնակցել:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` Պուտինի աջակցության հանրահավաքը`«Մենք կորցնելու բան ունենք» կարգախոսով ներկայացվում է որպես բողոք նարնջագույն հեղափոխությունների դեմ: Այդ հանրահավաքում սպասվում են Սերգեյ Կուրղինյանի, Միխայիլ Լեոնտեւի, Ալեքսանդր Պրոխանովի ելույթները: Միաժամանակ նախօրեին տեղեկություններ էին եղել դրա ստիպողական բնույթի մասին:

«Հանուն արդար ընտրությունների» երթը, որի խորհրդանիշներից մեկը սպիտակ ժապավենն է, կանցկացվի Մոսկվայի կենտրոնում: Երթը կավարտվի հանրահավաքով Բոլոտնայա հրապարակում, որտեղ հանդես կգան լրագրող Լեոնիդ Պարֆենովը,  գրող Լյուդմիլա Ուլիցկայան, իրավապաշտպան Իրինա Յասինան:

«Հանուն մաքուր եւ արդար ընտրությունների»  կագախոսով հանրահավք է անցկացնելու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` Պուշկինսկայա հրապարակում:

Ոչ անհայտ նախկին քաղաքական գործիչ Բորովի հանրահավաքն էլ տեղի է ունենալու  Սախարովի պողոտայում:

Անվտանգության ապահովոման համար մոսկովյան ոստիկանությունը կենտրոնացրել է ուժերը. մոտ 9 հազար ոստիկան է հետեւելու հասրակական կարգի պահպանությանը: