Քուվեյթում Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդները  ներխուժել են Սիրիայի դեսպանատուն, կոտրել պատուհանները եւ շենքի տանիքին տեղադրել ընդդիմության դրոշը: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հաղորդում է  Associated Press-ը:

Ցուցարարնեը գրոհում են Սիրիայի դեսպանատների վրա ողջ աշխարհում, մասնավորապես,  դիվանագիտական ներկայացուցչությունները հարձակման են ենթարկվել Բեռլինում, Կահիրեում. ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում Ասադի ռեժիմի հակառակորդները հանրահավաքներ են կազմակերպել:

Բողոքի զանգավածային ակցիաները եւ գրոհները դեսպանատների վրա սկսվեցին այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Հոմս քաղաքը գնդակոծելու մասին:

Պաշտոնական Դամասկոսը սակայն հերքեց այդ տեղեկությունները: