Փետրվարի 2-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային սուր փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում եւ մարմնի ընդհանուր սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Սիրակ Տ.-ն՝  հայտնելով, որ վնասվածքներն ստացել է սահնակով սահելու ժամանակ փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետեւանքով:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 3-ին պարզվել է, որ փետրվարի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սիրակ Տ.-ն փողոցում սահնակով սահելիս՝ բախվել է 58-ամյա Պավլիկ Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթից հետո վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: