ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրված Predator անօդաչու սարքերի կողմից Հյուսիսային Իրաքում իրականացրած հետախուզական թռիչքից հետո թուրքական F-16 կործանիչները ռմբակոծել են հայտնաբերված թիրախները։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  անօդաչու հետախուզական սարքը Հյուսիսային Իրաքի Զափի շրջանում հայտնաբերել է PKK-ի 3 ճամբար, որից հետո Դիարբեքիրի ռազմաօդային բազայից օդ են բարձրացել եւ ռմբակոծել ճամբարները։

Նշվում է, որ թիրախները խոցվել են ճշտությամբ, իսկ քուրդ զինյալները չեն հասցրել փախչել թաքստոցներից։