ԱՄՆ-ն կարող է հերթական սկանդալը հրահրել, եթե պնդի  Սիրիայի վերբերյալ ՄԱԿ Անվատանգության խորհրդի  բանաձեւի նախագիծը փետրվարի 4 –ին քվերակության դնելու մասին հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում:

«Եթե նրանք Անվտանգության խորհրդում իրենց համար եւս մեկ սկանդալ են ուզում, ապա, հավանաբար, մենք չենք կարող նրանց կանգնեցնել»,-նշել է նա` հույս հայտնելով, որ «նախագիծը քվեարկության չի դրվի, քանի որ այդ նախագծի վերաբերյալ մեր ուղղումները  հայտնի են»:

Նախօրեին Լավրովը Մյունխենում հանդիպել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, քննարկել են Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձեւի նախապատրաստման  հարցեր:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է  ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, Անվտանգության խորհուրդն այսօր` փետրվարի  4-ին քվեարկության կդնի բանաձեւի նախագիծը: Նիստը կմեկնարկի երեւանյան ժամանակով ժամը 18:00-ին: