Հայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանված են, քան մենք։ Այս մասին ասել է  «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կապանում շարժման գրասենյակի բացման ժամանակ:

«Ղեկավարը չպետք է պառակտի մեր ժողովրդին, պետք է միավորի եւ տա նոր վերածնունդ։ Ուժեղ ղեկավար է այն ղեկավարը, որը ամիսներով պատրաստ է նստել ԱԱԾ մեկուսարանում, բայց մի ոտք հետ չի դնում իր գաղափարներից»,– ասել է Կարապետյանը։