Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարճ ողջույնից հետո լքել է Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունները, հաղորդում է DPA-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Մերցի արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդական Գյունտեր Զաուտերը, ըստ տեղեկությունների, մնացել է սենյակում որպես մոդերատոր։

Handelsblatt-ի փոխանցմամբ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին։

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների սկզբում Զելենսկին համաձայնել է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։