Նիկոլ Փաշինյան, Դուք հա՞շտ եք, որ Ձերոնք՝ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
«Ձեր համար նորմա՞լ է , որ հեծանիվ քշելուց Ձեր համար մի ամբողջ պետական ապարատ կոմֆորտ պայմաններ են ստեղծում, իսկ մեր երեխաները ֆուտբոլի դարպասները քարերով են ֆիքսում . . .
Հիշեցնեմ, որ Երևանի բյուջեն 400 մլն դոլարից ավելի է, «սրանք» շուջ 8 մլրդ դոլար մեր գլխին պարտք է վերցրել . . .
Տիգրան ԱՎինյան, ապեր լավ բան չի երեխաներին խոսք տալ ու «կորել» . . .
Սուրեն Գրիգորյան popcorn-ի պաշար հավաքի»,–նշել է նա։
Իսկ արդեն «լայվում» Մեսրոպ Մանուկյանը ներկայացրել է, թե ինչպես է Ավինյանը խոստանում դպրոցի ֆուտբոլի դաշտը սարքել, ապա ցուցադրում է այդ դաշտը, որտեղ դարպասների փոխարեն քարեր են դրված, և չկա ցանկապատ։
Մանրամասն՝ տեսանյութում։





























