Բեռլինում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։
Գործակալությունը հայտնել է, որ բանակցությունները տևել են մոտ երկու ժամ։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շարունակում են համոզել, որ Կիևը համաձայնի հրաժարվել Դոնբասից։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, ինչպես ընդգծում են գործակալության աղբյուրները, դա «կարմիր գիծ» է մնում։





























