Ֆինլանդիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել խորհրդարանի նախկին խոսնակ 64-ամյա Սաուլի Նիինիստեն:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Նիինիստեն առաջ է անցել իր մրցակցից` «Կանաչների «միության» ներկայացուցիչ, 53-ամյա նույնասեռական Պեկու Հաավիստոյից` հավաքելով ընտրողների 62,7%-ի ձայները:
Ընտրողների ակտիվությունն այս փուլում կազմել է 69%:
Նոր նախագահի երդման արարողությունը կկայանա 2012թ. մարտի 1-ին:




























