Իսրայելի իշխանությունները դեռեւս որոշում չեն կայացրել Իրանի ռմբակոծման վերաբերյալ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  NBC-ի հետ հարցազրույցում:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի խոսքերն այն մասին, որ Իսրայելը կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններն սկսել արդեն այս տարվա գարնանից, նախագահը կասկած է հայտնել, թե Իսրայելը այդ հարցում նման որոշում է կայացրել: «Ես կարծում եմ` նրանք մեզ նման հավատում են, որ Իրանն իր միջուկային ծրագրում պետք է մի քայլ հետ կանգնի», – հայտարարել է Օբաման` նշելով, որ եւ ԱՄՆ-ը, եւ Իսրայելը միացյալ են աշխատելու Իրանի խնդրի շուրջ:

«Մենք մտադիր ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, որպեսզի Թեհրանին թույլ չտանք միջուկային զենք ստեղծի, քանի որ եթե նման բան տեղի ունենա, ապա տարածաշրջանում կսկսվի կենաց-մահու պայքար…. Միջուկային սպառազինության պայքար», – նշել է ԱՄՆ-ի նախագահը, գրում է gazeta.ru-ն: