Պաղեստինյան ՖԱԹՀ եւ «Համաս» քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ Մահմուդ Աբասը եւ Խալեդ Մաշալը Քաթարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների ընթացքում պայմանավորվել են Պաղեստինում մոտ ժամանակներս նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի խորհրդական Ազամ ալ Ահմեդը հանդիպման ավարտին հայտարարել է, որ քվեարկությունը պետք է «արագ» անցկացվի: Որոշվել է, որ Մ. Աբասը «Ազգային միասնության կառավարությունում» կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Հորդանան գետի արեւմտյան ափը ներկայումս ՖԱԹՀ-ի վերահսկողության տակ է, իսկ Գազայի հատվածը ղեկավարում է «Համասը»: 2007թ. այդ կազմակերպությունը, որին աշխարհի մի շարք պետություններ ահաբեկչական են համարում, գրավել է Գազան` հայտարարելով դրա տարածքում իսլամական պետություն ստեղծելու մտադրության մասին:
Մ. Աբասը այն ժամանակ Հորդանան գետի Արեւմտյան ափին Պաղեստինյան ինքնավարության նոր կառավարություն ձեւավորեց եւ կրկին անվանեց Համաս»:
Համաս» կուսակցությունը կամ «Դիմադրության իսլամիստական շարժումը» հիմնադրվել է 1987թ.: նախապես այն կոչ էր անում Իսրայելն ու աշխարհիկ Պաղեստինը ոչնչացնել եւ իսլամական պետություն ստեղծել:
ՖԱԹՀ-ը եւս` «Պաղեստինի ազգային ազատագրման շարժումը», նախքան 1988թ. ահաբեկչական կազմակերպություն էր համարվում, սակայն հետո կուսակցությունը հայտարարել է խաղաղ քաղաքացիների դեմ ահաբեկչություններից հրաժարվելու մասին: ՖԱԹՀ-ի կանոնադրությունը Իսրայելին ոչնչացնելու կոչեր է պարունակում, սակայն Մ. Աբասը չի հրաժարվում այդ եւ արեւմտյան պետությունների հետ բանակցություններ վարելուց, գրում է rbc-ն:




























