Հայաստանում փետրվարի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթեւեկելի են:

Ինչպես NEWS.am–ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունում, Սելիմի լեռնանցքում, Ալավերդու, Դիլիջանի եւ Գորիսի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շարունակվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

ԱԻՆ-ը նաեւ տեղեկացնում է, որ Լարսում դրությունը նույնն է. սառցակալման պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Պասանաուրի- Լարսի հատվածում երթեւեկությունը թույլատրելի է 30-ից պակաս նստատեղ ունեցող ավտոբուսներին, 2 տանող կամրջակներով մեքենաներին եւ բեռնատարներին` հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: