Տավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Իջևանի Երևանյան փողոցում, Իջևանի գինու գործարանի դիմաց բախվել են «Honda» մակնիշի և «Priora» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։