Թաիլանդը երեքշաբթի հայտարարել է, որ Կամբոջան պետք է առաջինը հայտարարի հրադադարի մասին՝ երկու երկրի միջև մարտական գործողությունները դադարեցնելու համար՝ սահմանային հակամարտության վերսկսման մեկ շաբաթից ավելի տևած մահացու բախումներից հետո, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Որպես Թաիլանդի տարածքի վրա հարձակված երկիր՝ Կամբոջան պետք է առաջինը հայտարարի հրադադարի մասին»,- Բանգկոկում լրագրողներին ասել է Թաիլանդի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարաթի Նալիտա Անդամոն։
Նա ընդգծել է, որ Կամբոջան պետք է նաև «անկեղծորեն» համագործակցի սահմանային ականազերծման ջանքերի հարցում։
Պաշտոնյաների տվյալներով՝ Հարավարևելյան Ասիայում երկու հարևան երկրի միջև այս ամսվա ընթացքում վերսկսված մարտական գործողությունները խլել են առնվազն 34 մարդու կյանք, որոնց թվում՝ զինվորների և քաղաքացիական անձանց, և տեղահանել մոտ 800 հազար մարդու։





























