Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված երկու եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված երկու եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները

Վստահաբար կարող եմ պնդել, որ երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։

Եղբայրները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն»,- գրել է նա։