Փետրվարի 5-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 43-ամյա Արմեն Օհանյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 1997 թ. հունվարի 24-ից, շուրջ 15 տարի, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արմեն Օհանյանը կալանավորված է:



























