Երկարաձգվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի՝ 27.1 կիլոմետր երկարությամբ երկու երթևեկելի գոտով նոր ճանապարհի կառուցման միջազգային բաց մրցույթին հայտերի ներկայացման վերջնաժամկետը, հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը «Ճանապարհային հատվածի կայուն և ներառական բարելավման» ծրագրի շրջանակներում 2025 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարել է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթ։

Կապալառուն պետք է աշխատանքներն իրականացնի մանրամասն նախագծի և տեխնիկական պայմանների պահանջների համաձայն, որոնք մրցութային փաթեթի մաս են կազմում։

Հայտերի ներկայացման երկարաձգված վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 22-ը՝ ժամը 16։00 (Երևանի ժամանակով)։

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով։