Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսել մեկնող ինքնաթիռում հայտարարել է, որ նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է Mandiner-ը։
Օրբանն իր նամակում նշել է, որ տեղեկատվություն է խնդրել այն մասին, թե ինչ պատասխան միջոցներ է Ռուսաստանը նախատեսում ձեռնարկել, եթե Եվրամիությունը հասանելիություն ստանա սառեցված ռուսական ակտիվներին, և արդյոք այդ հարցում առանձին անդամ պետությունների քվեարկությունները հաշվի կառնվեն։
Նա ընդգծել է, որ Հունգարիան չի աջակցում հասանելիությունը սառեցված ակտիվներին, քանի որ կարծում է, որ դա կնշանակի սրման նոր մակարդակ։
Միևնույն ժամանակ, Օրբանը հավելել է, որ Հունգարիան չի տուժի, եթե անդամ պետությունների մեծամասնությունը ԵՄ գագաթնաժողովում ռուսական սառեցված ակտիվներին հասանելիության վերաբերյալ որոշում ընդունի։





























