Այսօր արյունահեղությունից ենք խուսափել, մի Մարտի 1–ի պես բան կարող էր տեղի ունենալ, որովհետեւ զինված մարդկանց խումբ կար այնտեղ։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Անգամ ոստիկանապետը հստակ չգիտեր՝ ովքեր էին ուղեկցում, ինչու էին ուղեկցում։ Զինված բանդա՞ էր, վաղը պիտի հստակ պատասխանները տրվեն։ Արամ Սարգսյանի կուսակցության անդամները ի՞նչ կապ ունեն այդ զինված բանդայի հետ։ Նավասարդ Կճոյանի հետեւորդնե՞ր են։ Եթե ԱԱԾ–ինն է, ապա ի՞նչ կապ ունի ԱԱԾ–ն այս ամենի հետ։ Երկրորդ, Հայ առաքելական եկեղեցին ունի Կաթողիկոս, բայց պետություն չկա, որովհետեւ եթե պետություն լիներ, չէր կազմակերի այս արյունահեղության փորձը»,– ասել է Մարուքյանը։





























