«Փարիզյան սուրճ ֆաքթորի» ընկերությունը 2011 թ. վճարել է մոտ 80 մլն դրամ հարկ: Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ: 1000 խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը գրավում է 882-րդ տեղը:
Նշենք, որ 2010 թ. համեմատ ընկերությունը գործում էր այլ անվամբ` «Փարիզյան սուրճ», եւ պետբյուջե էր վճարել 102 մլն դրամ` գտնվելով 709-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ «Փարիզյան սուրճի» սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի Գործունյանը հեռացել է Հայաստանից: Գործարարի դժգոհություններից մեկի պատճառն էլ այն էր, որ հարկային մարմինները անհարկի պահանջներ են առաջ քաշել:




























