Փետրվարի 7-ին Երեւանի Մոսկվայի տանը կկայանա «Հայկական հաց» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը եւ «Ռադոնեժ» միջազգային XVI կինոփառատոնի մրցանակաբաշխությունը`Պատվելի Սերգիուս Ռադոնեժսկիի արծաթե մեդալը, «Լավագույն օպերատորական աշխատանքի համար»: Ֆիլմի հեղինակը հայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Արմեն Գասպարյանն է: Ֆիլմի օպերատորը Գագիկ Հարությունյանն է:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մամուլի ծառայությունը, Արմեն Գասպարյանի «Հայկական հաց» ֆիլմը, որը «Ռադոնեժ» միջազգային XVI փաստագրական կինոփառատոնին ներկայացվել է 2011թ. դեկտեմբերին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության աջակցությամբ, պատմում է վերացող մշակույթի եւ արժեքների մասին: Հարյուրամյակների ընթացքում, չունենալով պետականություն, պահպանել է լեզուն եւ հավատը` շնորհիվ ժողովրդի ազգային եւ կրոնական ինքնագիտակցությանը:
«Ռադոնեժ» կինոփառատոնին մասնակցել են ռուսական եւ արտասահմանյան պետական եւ անկախ կինո-, հեռուստա- եւ ռադիոընկերությունները, ինչպես նաեւ մասնավոր անձինք, ովքեր ստեղծագործում են բարոյահոգեբանական թեմատիկայով:
2011թ. ռուսական կինոփառատոնը Արմեն Գասպարյանի համար միակը չէր, որտեղ նա ներկայացրել է իր «Հայկական հաց» փաստագրական ֆիլմը: Բելառուսի միջազգային «Մագնիֆիկատ» կինոփառատոնում արժանացել է միանգամից երկու մրցանակի. «Ազգային պատմության հիվանդագին թեմաների բացահայտման պրոֆեսիոնալիզմի համար» ժյուրիի մրցանակին եւ Բելառուսի հունակաթոլիկական եկեղեցու մրցանակին «1915թ. Հայոց ցեղասպանության ընթացքում հայ քրիստոնյաների արիության եւ հավատի կինոապացույցի համար»:




























