ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել է, որ երկու «հրաշալի» հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ։

«Այսօր առավոտյան ես երկու հիանալի հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Մենք քննարկեցինք շարունակվող հակամարտություններում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև մեր երկրների միջև առևտրի և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Մեր հարաբերությունները երկու երկրների հետ տպավորիչ են։ Հաջորդ տարի Միացյալ Նահանգները կհյուրընկալի G20 գագաթնաժողովը, և մենք կհրավիրենք այդ երկու առաջնորդներին էլ՝ հյուրերի կարգավիճակով միանալու մեզ Մայամիում անցացվելիք այդ շատ կարևոր միջոցառմանը», - գրել է ԱՄՆ նախագահը։