Ռումինիայի նոր վարչապետ է դարձել Արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Միխայ Ռեզվան Ունգուրյանը: Հենց նրան է նախագահ Տրայան Բեսեսկն առաջարկել ձեւավորել նոր կառավարություն:

Հիշեցնենք, որ Ունգուրյանի նախորդը` Էմիլ Բոկը, իր հրաժարականի մասին հայտարարել էր փետրվարի  6-ին, մեկնաբանելով նման քայլը նրանով, որ դա «կբարելավի երկրում քաղաքական եւ սոցիալական դրությունը»:

Հատուկ ծառայության 43-ամյա ներկայացուցչի վարչապետի պաշտոնում թեկնածությունը ձեռք չի տալիս ռումինական ընդդիմությանը, որն արդեն հայտարարել է, որ քվեարկելու է նրա ձեւավորած կառավարության դեմ:

«Վարչապետի պաշտոնում հատուկ ծառայության ղեկավարին առաջադրելով` Բեսեսկը մարտահրավեր է նետել ռումինացիներին, որոնք պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը: Նա հասկացնել է տվել, որ երկրում ամեն ինչ ինքն է որոշում, իր շրջապատը, գաղտնի ծառայությունները: Այդ պատճառով էլ մենք չենք աջակցի այն կառավարությանը, որը նախագահն ուզում է մեր վզին փաթաթել Ունգուրյանի միջոցով», - ասվում է ընդդիմադիր Սոցիալ-լիբերալների դաշինքի համատեղ հայտարարության մեջ: 

Դաշինքը նաեւ նախազգուշացրել է, որ կշարունակի ավելի վաղ հայտարարած գործադուլը խորհրդարանում եւ կբոյկոտեն ինչպես լիագումար նիստերը, այնպես էլ հանձնաժողովների աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվելու են նոր գրասենյակի գործունեությունը:

Հունվարին Ռումինիայում տեղի ունեցավ նախագահի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցերի շարք, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: