Ռուսաստանը եւ Ուկրաինան այդպես էլ չպայմանավորվեցին ռուսական գազի մատակարարման գնի եւ ծավալի մասին: Ռուսական «Գազպրոմ» եւ ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունները չեն ստորագրել գազի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ մասը, որը որոշակիացնելու էր գազի մատակարարման ծավալը ընթացիկ տարվա համար:

Ռուսական գազային հոլդինգի կառավարման բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտնել է, որ այդ հարցի շուրջ բանակցություններն ավարտվել են անարդյունավետ: 2009 թվականին ստորագրված պայմանագիրը թույլ է տալիս չանհանգստանալ ռուսական գազի Ուկրաինա մատակարարումների շարունակության մասին: Եվ ավելացրել է, որ ներկայումս ուկրաինացի գործընկերները դադարել են գազի մատակարարման ծավալի նվազեցման մասին խոսելուց, հայտնում է utro.ru-ն: