Shamshyan.com-ը հաղորդում է, որ Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Արգիշտի Օ․-ն հաղորդում է տվել Ոստիկանություն այն մասին, որ պարեկն իր նկատմամբ բռնություն է գործադրել։

Այդ օրը Արգիշտի Օ․-ն «Իջևան» բժշկական կենտրոն է դիմել «աջ ձեռքի փակ վնասվածք» ախտորոշմամբ, և հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին նա հայտնել է, որ գիշերը՝ 02։30-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայում ինքը բռնության է ենթարկվել պարեկային ծառայողի կողմից։

Նշված փաստաթղթերը Իջևանի ոստիկանությունից փոխանցվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, ըստ քաղաքացու, իր նկատմամբ բռնություն կատարող պարեկի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ փաստաթղթերը կազմվել են «պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը» հատկանիշներով։