Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել Սուրին նահանգի 225-րդ ռազմավարական բլրի նկատմամբ, որը սահմանակից է Կամբոջային։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի բանակի 2-րդ ռազմական շրջանը։
«225-րդ բլրի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել։ 2-րդ ռազմական շրջանը շարունակում է ռազմական գործողությունները», - ասվում է հայտարարության մեջ։
Թաիլանդական զորքերն ավելի վաղ վերահսկողություն են հաստատել 225 բարձունքի մոտակայքում գտնվող Տա Կվայ հնագույն տաճարային համալիրի նկատմամբ՝ այդ շրջանից դուրս մղելով կամբոջական ուժերին:
Կամբոջայի և Թաիլանդի սահմանին հրաձգային զինատեսակների կիրառմամբ բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին: Թաիլանդի ցամաքային զորքերը դեկտեմբերի 8-ին հայտնել են, որ կամբոջացի զինվորականները սկսել են հրետակոծել թաիլանդական դիրքերը սահմանամերձ գոտում: Ի պատասխան՝ Թաիլանդի ռազմաօդային ուժերը հարվածել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքներին:




























