Պակիստանում փլուզված դեղագործական գործարանի ավերակների տակ նվազագույնը 14 մարդ զոհվել է, շուրջ 50-ը մնացել են փլատակների տակ:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Լահորում, պատճառը եղել է գազի կաթսայի պայթյունը: Գործարանի եռահարկ շենքը գրեթե ամբողջությամբ փլվել է, տուժել են նաեւ հարեւան տները:

Ընտանի կենդանիների համար պատվաստանյութեր  արտադրող գործարանը հիմնադրվել է 25 տարի առաջ` առանց իշխանությունների համապատասխան թույլտվության:

Զոհվածների մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, որոնք փաթեթավորում էին դեղամիջոցները: Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 13 ողջ մնացածների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: