Կանադայի հարավ-արեւմուտքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միկրոավտոբուսի եւ բեռնատար ավտոպլատֆորմի բախման հետեւանքով մահացել է 11 մարդ:

Վթարը տեղի է ունեցել փետրվարի 6-ին` Օնտարիո նահանգի Հեմփսթեդ բնակավայրի մոտ:

Բեռնատարը բախվել է ավտոբուսի կողին, որն իր հերթին բախվել է մոտակա տան պատին:

Վթարի հետեւանքով մահացել են ավտոբուսի 10 ուղեւորները եւ բեռնատարի վարորդը: Եվս 3 մարդ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության տվյալներով, ավտոբուսում եղել են տեղի թռչնաբուծական ձեռնարկության աշխատակիցները, հաղորդում է կանադական Vancouver Sun թերթը: