Թերթը գրում է, որ «Եվրատեսիլ-2012»-ին ՀՀ-ն ներկայացնելու է երգիչ Թաթան: «Երգի միջազգային այդ մրցույթի մասին այժմ էլ այսպիսի տեղեկություն Է շրջում: «Եվրատեսիլի» ՀՀ պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեր թերթի թղթակցին երեկ ասել է, որ նման բան չկա, դրանք ընդամենը խոսակցություններ են: «Ինչպես մյուսների անուններն են շրջանառվում, այնպես էլ իրենը»,- ասել է Գոհար Գասպարյանը եւ հավելել, որ եթե մրցույթի հետ կապված որեւէ նորություն լինի, այդ մասին աոաջինն իրենք կհայտնեն: Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունն այս տարի նույնպես «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող մասնակցին ընտրելու է ներքին կարգով, այսինքն` մրցույթ չի հայտարարվի, ինչպես եղավ, օրինակ, Անդրեի կամ Էմմիի ժամանակ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Տեղադրություն




























