Նախկին բանտարկյալ, Բրազիլիայի գործող նախագահի նախկին բանտակից ընկերուհի Էլեոնորա Մենուչի դը Օլիվեյրան նշանակվել է կանանց հարցերով քարտուղար (նախարար):

Բրազիլական պետության ղեկավար Դիլմա Ռոուսեֆը նրա հետ բանտային կալանք է անցկացրել 1970 – 1972թթ. ռազմական բռնապետության շրջանում: Նրանց բանտարկել էին բռնապետությանը ցույց տված ձախ կազմակերպությունների զինված դիմադրություններին մասնակցելու մեղադրանքով:

Էլեոնորա Մենուչին, ինչպես եւ Դիլմա Ռոուսեֆը, ազատվելուց հետո կարողացել է վառ կարիերա ստեղծել:  Նա դարձել է հայտնի գիտնական-սոցիոլոգ եւ Սան Պաուլուի դաշնային համալսարանում գլխավորել է կանացի հիմնախնդիրների  հետազոտությունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: