ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արեւելքում փետրվարի 6-ին կրկնակի ինքնասպանություն է տեղի ունեցել: Օկտյաբրսկայա փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի պատուհանից, ձեռք-ձեռքի տված, ցած են նետվել 64-ամյա թոշակառու մայրն ու նրա 40-ամյա որդին: Երկուսն էլ ստացված վնասվածքներից տեղում մահացել են:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրանց բնակարանում երկտող են գտել, որից հետեւում է, որ ինքնասպանության պատճառը սոցիալական ծանր պայմաններն են: Նրանք ոչ մի տեղ չէին աշխատում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: