Այսօր` փետրվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Բացի այդ, Վրաստանում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը շարունակում է արգելված մնալ տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլատրվում է միայն հակատեղապտտման շղթաների օգտագործման դեպքում:




























